Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իսրայելում վիրավորների թիվը անցնում է 5 հազարը

Իսրայելում վիրավորների թիվը անցնում է 5 հազարը
Աշխարհ
16:50, 21 октябрь 2023
Իսրայելի առողջապահության նախարարությունն այսօր պաշտոնապես հայտնեց, որ 5 հազար 7 մարդ է վիրավորվել «Համաս»-ի հարձակման հետևանքով։ Տուժածներից 12-ի վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում, 285-ի վիճակը՝ ծանր, 775-ը՝ միջին ծանրության, մնացածը թեթև վնասվածքներ ունեն:

Զոհերի մասին նոր տվյալներ չկան, թիվը մնում է նույնը, ավելի վաղ հաղորդվել էր շուրջ 1400 զոհի մասին։

Գազայի հատվածի իշխանությունները հայտնում են, որ Իսրայելի ավիահարվածների ու հրետակոծությունների հետևանքով Գազայի հատվածում 4 հազար 385 մարդ է զոհվել։ Վիրավորների թիվն անցնում է 13 հազարը։

Աղբյուր՝ azatutyun.am