Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գազայում զոհերի թիվը գերազանցել է 22 հազար 400-ը

Գազայում զոհերի թիվը գերազանցել է 22 հազար 400-ը
Աշխարհ
19:26, 04 январь 2024
Գազայի հատվածին իսրայելական հարվածների զոհերի թիվը գերազանցել է 22,4 հազարը, ավելի քան 57,6 հազար մարդ վիրավորվել է, հաղորդում է Գազայի առողջապահության նախարարությունը։

«Իսրայելական ագրեսիայի զոհերի թիվը հասել է 22,438-ի, վիրավորվել է 57,614 մարդ»,- ասվում է Գազայի առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ։