Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Որտե՞ղ է նա պահելու ամբողջ փողն ու համբավը, երբ նա գնա». Քիմ Քարդաշյանին քննադատել են Balenciaga-ի հետ համագործակցելու համար

«Որտե՞ղ է նա պահելու ամբողջ փողն ու համբավը, երբ նա գնա». Քիմ Քարդաշյանին քննադատել են Balenciaga-ի հետ համագործակցելու համար
Աշխարհ
16:30, 25 январь 2024
Նախօրեին հայտնի դարձավ, որ Քիմ Քարդաշյանը կրկին դարձել է Balenciaga նորաձևության տան դեսպան։ Դրանից հետո ռեալիթի հեռուստաաստղը բախվել է առցանց քննադատության. նրա երկրպագուներից շատերը նման արարքը անպատշաճ են համարել ապրանքանիշի սկանդալային գովազդից հետո, որտեղ երեխաները կեցվածք են ընդունում BDSM ատրիբուտներով: Այդ ժամանակ բրենդը մեղադրվում էր մանկապղծությունը քարոզելու մեջ։

«Բոլոր ապրանքանիշերից նա ընտրեց այն մեկը, ում մեղադրում էին մանկապղծությունը քարոզելու մեջ: Թեև նույնիսկ զարմացած չեմ», «Փողն այն ամենն է, ինչ կարևոր է նրա համար», «Որտե՞ղ է նա պահելու ամբողջ փողն ու համբավը, երբ նա գնա»,- գրում են օգտատերերը:

Քարդաշյանին մեղադրել են նաև կեղծավորության մեջ՝ ապրանքանիշի շուրջ ծագած սկանդալից հետո նա խոսել էր և հայտարարել, որ վրդովված է և դատապարտում է նման գովազդը։ «Բայց հիմա, երբ նա հասկացավ, որ դա անվտանգ է իր բիզնեսի համար, որոշեց վերադառնալ»,- նշել են օգտատերերը։