Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՍԱՏՄ-ն՝ «Հեյնիկեն» գարեջրի շշերի վրա ադրբեջանական դրոշի առկայության մասին

ՍԱՏՄ-ն՝ «Հեյնիկեն» գարեջրի շշերի վրա ադրբեջանական դրոշի առկայության  մասին
Հասարակություն
20:09, 15 июнь 2021
«Հեյնիկեն» գարեջրի շշերին տպվել են բոլոր այն երկրների դրոշները, որտեղ անցկացվելու են ֆուտբոլի Եվրո2020 առաջնության խաղերը. գրում է ՍԱՏՄ-ն:

✅Սոցիալական ցանցերում և ԶԼՄ-ներում երեկ երեկոյան հայտնվել են «Հեյնիկեն» ապրանքանիշի գարեջրի նկարներ, որտեղ գարեջրի վրա ադրբեջանական դրոշն է:

✅ «Հեյնիկեն» ընկերությունը հանդիսանում է ֆուտբոլի Եվրո2020 առաջնության պաշտոնական գործընկերը, ինչի կապակցությամբ այդ ապրանքանիշի գարեջրի շշերին տպվել են բոլոր այն երկրների դրոշները, որտեղ անցկացվելու են Եվրո2020-ի խաղերը:

✅ ՍԱՏՄ ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Հեյնիկեն» ապրանքանիշի այդ խմբաքանակն արտադրվել է Ռուսաստանի Դաշնությունում և Հայաստան է ներկրվել Մաքսային Միության կանոնակարգերով և մեր երկրի օրենսդրությամբ սահմանված պահանջներին լիակատար համապատասխանությամբ: