Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսաստանն ուզում է պարտքով գումար վերցնել Չինաստանից

Ռուսաստանն ուզում է պարտքով գումար վերցնել Չինաստանից
Աշխարհ
19:44, 26 февраль 2024
Ռուսաստանի իշխանությունները դիտարկում են Չինաստանից յուանով փոխառություն ներգրավելու հնարավորությունը, հայտարարել է երկրի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը։

Նրա խոսքով՝ համապատասխան լիազորությունները վերապահված են ֆինանսների նախարարությանը բյուջեի մասին օրենքով։ «Առկա է իրավունք յուանով փոխառություն ներգրավելու։ Չինացի գործընկերների հետ բանակցությունները բավականին վաղուց են ընթանում»,- ասել է Սիլուանովը՝ նշելով, որ «դեռևս որոշում չկա»։

Վերջին փուլը տեղի է ունեցել անցյալ տարվա վերջին, ասել է նախարարը՝ չհստակեցնելով, թե արդյոք առաջընթաց գրանցվե՞լ է։ Յուանով պարտատոմսերի պետական նախագիծը Ռուսաստանում քննարկվում էր 2014 թվականին՝ Արևմուտքի հետ հարաբերությունների կտրուկ վատթարացումից հետո։ Մոտ 6 միլիարդ յուանի (հին համարժեքով մինչև 1 միլիարդ դոլար) թողարկումը սկզբում պլանավորվել էր 2016 թվականին, այնուհետև տեղափոխվել 2017 թվական: 2019 թվականի մարտին այն ժամանակ ֆինանսների փոխնախարար Սերգեյ Ստորչակը խոստովանել էր՝ բանակցություններում առաջընթաց չկա։