Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մակրոնը չի բացառել Ուկրաինա եվրոպական զորքեր ուղարկելու հնարավորությունը

Մակրոնը չի բացառել Ուկրաինա եվրոպական զորքեր ուղարկելու հնարավորությունը
Աշխարհ
11:57, 27 февраль 2024
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի բացառել, որ եվրոպական երկրները կարող են զորքեր ուղարկել Ուկրաինա։ Ինչպես հաղորդում է Reuters-ը, այսպիսի հայտարարություն է արել Մակրոնը Փարիզում կայացած համաժողովից հետո, որի ժամանակ եվրոպական 20 երկրների ղեկավարներ քննարկել են Ուկրաինային տրամադրվող օգնությունը։

Մակրոնն ընդգծել է, որ եվրոպական երկրները «այս փուլում» կոնսենսուս չունեն զորքեր ուղարկելու հարցում։ Սակայն, հավելել է նա, «ոչինչ չի կարելի բացառել»։ «Մենք ամեն ինչ, ինչ պետք է, անելու ենք, որպեսզի Ռուսաստանը չհաղթի»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։

 ԱՄՆ նախագահի աշխատակազմում Reuters-ի աղբյուրն իր հերթին հայտնել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինա զորքեր ուղարկելու պլաններ չունի, նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն նույնպես նման պլաններ չունի։