Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ջոնսոնը, Բայդենը, Մակրոնը և Շոլցը ընդգծել են Զապորոժիեի ԱԷԿ-ի անվտանգությունն ապահովելու կարևորությունը

Ջոնսոնը, Բայդենը, Մակրոնը և Շոլցը ընդգծել են Զապորոժիեի ԱԷԿ-ի անվտանգությունն ապահովելու կարևորությունը
Աշխարհ
11:12, 22 август 2022
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը և ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ուԳերմանիայի ղեկավարներ Բայդենը, Մակրոնը և Շոլցը կիրակի օրն ընդգծել են Ուկրաինայում ատոմային օբյեկտների անվտանգությունն ապահովելու կարևորությունը։

«Վարչապետը, նախագահ Բայդենը, նախագահ Մակրոնը և կանցլեր Շոլցը համատեղ հեռախոսազրույցում ընդգծել են իրենց անսասանհավատարմությունը՝ աջակցելու Ուկրաինային ռուսական ներխուժման դեմ հանդիման»,- հայտարարել է Դաունինգ Սթրիթի ներկայացուցիչը։

Չորս երկրների ղեկավարներն ընդգծել են միջուկային կայանի անվտանգությունն ապահովելուկարևորությունը և ողջունել Զապորոժիեի ԱԷԿ ՄԱԳԱՏԷ-ի առաքելություն ուղարկելու գաղափարը։