Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Մակրոնը ֆանտազյոր է». Զախարովան արձագանքել է ՌԴ-ի՝ Ադրբեջանի հանցակիցը լինելու վերաբերյալ Ֆրանսիայի նախագահի հայտարարությանը

«Մակրոնը ֆանտազյոր է». Զախարովան արձագանքել է ՌԴ-ի՝ Ադրբեջանի հանցակիցը լինելու վերաբերյալ Ֆրանսիայի նախագահի հայտարարությանը
Միջազգային
15:20, 27 сентябрь 2023
ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունն առ այն, որ «Ռուսաստանը Ադրբեջանի հանցակիցն է և սպառնում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը»։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօրվա ճեպազրույցում Ֆրանսիայի նախագահին «ֆանտազյոր» է անվանել։
«Մակրոնը ֆանտազյոր է, ի՞նչ կարող եմ էլ ասել։ Այսպիսի բան ասելու համար պարզապես պետք է օժտված լինել հարուստ երևակայությամբ»,- ընդգծել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

Նրա խոսքով՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն է Հայաստանի իշխանություններին դրդել իրավիճակի պատասխանատվությունը բարդել Ռուսաստանի վրա։

Զախարովան հավելել է, որ Մոսկվան շատ լավ գիտի ֆրանսիական իշխանությունների հնարքները, և դա անվանել է հրահրող և սադրիչ բառապաշար։