Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Սա կարող է դաս լինել բոլորի համար, ովքեր միջնորդության հարցում կթեքվեն դեպի Արևմուտք». Զախարովա

«Սա կարող է դաս լինել բոլորի համար, ովքեր միջնորդության հարցում կթեքվեն դեպի Արևմուտք». Զախարովա
Ռուսաստան
12:07, 22 сентябрь 2023
Լեռնային Ղարաբաղի շուրջ բազմաթիվ ակնկալիքներ կապված էին Ֆրանսիայի և անձամբ նախագահ Էմանուել Մակրոնի միջնորդության հետ, այս մասին RT France-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Տեսեք, թե դա ինչի հանգեցրեց, մինչդեռ Ռուսաստանը կատարում էր միջնորդի իր գործառույթները. լավ, հիմնարար հիմքեր կային կարգավորման խաղաղ ճանապարհով շարժվելու համար: Երբ արևմտյան գաղափարախոսությունը սկսեց մխրճվել իրավիճակի մեջ, ամեն ինչ փոխվեց»,- նշել է նա: Զախարովայի խոսքով՝ սա կարող է դաս լինել բոլորի համար, ովքեր միջնորդության հետ կապված կթեքվեն դեպի Արևմուտք։