Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մոսկվան աջակցում է ցանկացած կառուցողական միջնորդության, որը կհանգեցնի Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղության. Զախարովա

Մոսկվան աջակցում է ցանկացած կառուցողական միջնորդության, որը կհանգեցնի Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղության. Զախարովա
Ռուսաստան
18:00, 13 июль 2023
Մոսկվան աջակցում է ցանկացած կառուցողական միջնորդության, որը կհանգեցնի Բաքվի և Երևանի միջև խաղաղության, NEWS.ru-ի հետ զրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Այսպես է նա պատասխանել հուլիսի 15-ին Բրյուսելում Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ կայանալիք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը մեկնաբանելու խնդրանքին։ Նրա խոսքով՝ վաղաժամ է որևէ եզրակացություն անելը։

«Մենք աջակցում ենք ցանկացած կառուցողական միջնորդության, որը կհանգեցնի կայուն խաղաղության ձեռք բերման: Ուստի պետք է եզրակացություններ անել արդյունքներից»,- ասել է Զախարովան։

Հիշեցնենք, որ այսօր Կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ հուլիսի 15-ին կկայանա «բրյուսելյան ֆորմատով» եռակողմ հանդիպում։ Վարչապետը հույս է հայտնել, որ հանդիպման ընթացքում կողմերը կկարողանան առաջընթաց արձանագրել խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններում։