Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսաստանի դեմ պատժամիջոցները հետևանքներ կունենան Գերմանիայի տնտեսության վրա. Գերմանիայի էկոնոմիկայի նախարարություն

Ռուսաստանի դեմ պատժամիջոցները հետևանքներ կունենան Գերմանիայի տնտեսության վրա. Գերմանիայի էկոնոմիկայի նախարարություն
Աշխարհ
16:45, 25 февраль 2022
Հակառուսական պատժամիջոցները միջնաժամկետ հեռանկարում հետևանքներ կունենան Գերմանիայի տնտեսության համար։ Այս մասին ուրբաթ օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է Գերմանիայի էկոնոմիկայի և կլիմայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Բեատ Բարոնը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Դա միջնաժամկետ հեռանկարում հետևանքներ կունենա Գերմանիայի տնտեսության համար: Սա միանգամայն պարզ է: Իհարկե, գների բարձրացումը ևս արձագանք կլինի նման պատժամիջոցներին»,- ասել է նա: 

«Բայց «սահմանափակումների» նպատակաուղղվածությունը միանգամայն պարզ է, միջնաժամկետ հետևանքները մենք պետք է ուշադիր ուսումնասիրենք»,- հավելել է Բարոնը: