Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մարիուպոլ քաղաքը 12 ժամ շարունակ հրթիռակոծվում է առանց դադարի․ քաղաքապետ

Մարիուպոլ քաղաքը 12 ժամ շարունակ հրթիռակոծվում է առանց դադարի․ քաղաքապետ
Աշխարհ
15:39, 02 март 2022
Ռուսական օկուպացիոն զորքերը վերջին 12 ժամվա ընթացքում տարբեր զինատեսակներով անընդմեջ գնդակոծում են Մարիուպոլը: Այս մասին հեռուստաեթերում հայտարարել է Մարիուպոլի քաղաքապետ Վադիմ Բոյչենկոն։

«Արդեն 12 ժամ է՝ ռուսական ֆաշիստական զորքերը անդադար քաղաքը «արդուկում են»՝ իմ հայրենի քաղաքը հողին հավասարեցնելով», - նշել է քաղաքապետը։

Բոյչենկոյի խոսքով՝ տեղի է ունենում բնակելի ենթակառուցվածքների տոտալ ոչնչացում։ «Կան զոհեր և վիրավորներ, սակայն շարունակվող հրետակոծությունների պատճառով նրանց չենք կարողանում  փողոցներից եւ բնակարաններից տեղափոխել», - հայտնել է նա եւ միաժամանակ  շնորհակալություն  հայտնել  Ուկրաինայի զինված ուժերին, ազգային գվարդիային և քաղաքի բոլոր պաշտպաններին։