Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՌԴ ԱԳՆ-ում անընդունելի են անվանել ԵԽԽՎ հայտարարությունը Մերձդնեստրի վերաբերյալ

ՌԴ ԱԳՆ-ում անընդունելի են անվանել ԵԽԽՎ հայտարարությունը Մերձդնեստրի վերաբերյալ
Աշխարհ
16:24, 17 март 2022
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) եզրակացության ձեւակերպումը Մերձդնեստրի վերաբերյալ անընդունելի է եւ չի համապատասխանում իրերի իրական վիճակին։

Այս մասին հինգշաբթի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան. «Մերձդնեստրի վերաբերյալ ԵԽԽՎ եզրակացության ձեւակերպումն անընդունելի եւ իրերի իրական վիճակին չհամապատասխանող ենք համարում»,- ասել է նա։

Զախարովան նաեւ մեկնաբանել է Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի հայտարարությունը Դնեստրի ձախ ափից ռուսական զորքերի դուրս բերման պահանջի վերաբերյալ՝ հիշեցնելով, որ «ոուս զինվորականների սահմանափակ քանակությունը գտնվում է Մերձդնեստրում՝ 1992 թ. հուլիսի 21-ի Մերձդնեստրի տարածաշրջանում Մոլդովայի Հանրապետությունում զինված հակամարտության խաղաղ կարգավորման սկզբունքների մասին համաձայնագրի համաձայն»:

«Նրանց գտնվելու նպատակը խաղաղապահ օպերացիայի իրականացումն է, որի շնորհիվ 30 տարի շարունակ Դնեստրում հուսալիորեն ապահովվել է ոչ միայն խաղաղությունն ու անդորրը, այլեւ խորհրդային ժամանակներից տարածաշրջանում գտնվող զինամթերքի պահեստների հուսալի պաշտպանությունը», - նշել է նա։