Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ուկրաինայում պատերազմի սկզբից ի վեր վնասվել է մոտ 3780 բնակելի շենք. իրական վնասն անհամեմատ մեծ է

Ուկրաինայում պատերազմի սկզբից ի վեր վնասվել է մոտ 3780 բնակելի շենք. իրական վնասն անհամեմատ մեծ է
Աշխարհ
17:38, 22 март 2022
Ուկրաինայում պատերազմի սկզբից ի վեր վնասվել է մոտ 3780 բնակելի շենք, ամբողջությամբ ավերվել է 651-ը: Այս մասին ասել է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության նախագահի տեղակալ Ռոման Պրիմուշը։

Այս վիճակագրությունը, ըստ Պրիմուշի, ֆիքսել է միայն այն դեպքերը, երբ փրկարարները կարող են ամբողջությամբ գնահատել վնասի չափը՝ առանց իրենց կյանքը վտանգի ենթարկելու։ Եվ այս վիճակագրությունը չի ներառում ռուսական զորքերի կողմից գրավված ու այնտեղ տեղակայված տարածքները, որտեղ հնարավոր չէ գնահատել ավերածությունները։

Փաստացի ոչնչացման մասշտաբները շատ ավելի մեծ են, հայտարարել է Պրիմուշը:

Աղբյուր՝ armtimes.com