Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ուկրաինայից ավելի քան 4 միլիոն փախստական ​​է ժամանել հարևան երկրներ. ՄԱԿ

Ուկրաինայից ավելի քան 4 միլիոն փախստական ​​է ժամանել հարևան երկրներ. ՄԱԿ
Աշխարհ
17:23, 30 март 2022
Ուկրաինայից ավելի քան 4 միլիոն փախստական է ժամանել հարևան երկրներ։ Այս մասին այսօր հայտնել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը:

Կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն՝ փետրվարի 24-ից մարտի 29-ը Ուկրաինայից մեկնած փախստականների թիվը հասել է 4.019.287-ի, օրվա ընթացքում այն աճել է ավելի քան 117 հազար մարդով։

Մասնավորապես՝ փետրվարի 24-ից մարտի 29-ը Լեհաստան է ժամանել 2.336.799 փախստական, Ռումինիա՝ 608.936, Մոլդովա՝ 387.151, Հունգարիա՝ 364.804։

Հիշեցնենք՝ ռազմական գործողություններն Ուկրաինայում 35 օր է՝ շարունակվում են:

Աղբյուր՝ armtimes.com