Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լայնածավալ պատերազմի սկզբից ի վեր Լեհաստանի սահմանը հատել է ավելի քան 2 միլիոն ուկրաինացի

Լայնածավալ պատերազմի սկզբից ի վեր Լեհաստանի սահմանը հատել է ավելի քան 2 միլիոն ուկրաինացի
Աշխարհ
16:59, 18 март 2022
Փետրվարի 24-ից Լեհաստանի սահմանը հատած ուկրաինացիների թիվը գերազանցել է 2 միլիոնը։ Այս մասին հայտնել են լեհ սահմանապահները, գրում է «Եվրոպական ճշմարտությունը»։

Նշվում է, որ մարտի 18-ի առավոտյան ժամը 9-ին Ուկրաինայից փախստականների թիվը գերազանցել է 2 միլիոնը։ Փախստականների մեծ մասը կանայք և երեխաներ են։

Այս ցուցանիշը հավանաբար ներառում է այն մարդկանց, ովքեր չեն ծրագրում մնալ Լեհաստանում և կմեկնեն եվրոպական այլ երկրներ։

Անցյալ շաբաթ Վարշավան և Կրակովը հայտնեցին, որ իրենք գործնականում սպառել են նոր մարդկանց ընդունելու իրենց կարողությունները:

Նման խնդիրների առաջ է կանգնած  նաև Չեխիան, որտեղ մեկնել է ավելի քան 200 հազար ուկրաինացի, և Էստոնիան, որտեղ ծրագրում է մնալ գրեթե 19 հազար ուկրաինացի։

Նարե Բաբերյան