Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Զախարովան՝ ռուս-ուկրաինական բանակցությունների մասին

Զախարովան՝ ռուս-ուկրաինական բանակցությունների մասին
Աշխարհ
12:54, 20 апрель 2022
Ռուսաստանն արդեն կորցրել է վստահությունը ուկրաինացի բանակցողների նկատմամբ, ուստի իրավիճակը զարգանում է «տեղում»։ Այս մասին չորեքշաբթի օրը «Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Հիմա արդեն «վստահի, բայց ստուգիր»-ը չէ, հիմա պարզապես՝ ստուգիր, որովհետև վստահություն այդ մարդկանց նկատմամբ վաղուց չկա»,-ասել է Զախարովան:

Դիվանագետի խոսքով՝ Ռուսաստանը պատրաստ է եղել, որ ուկրաինական կողմը նման վարք է դրսևորելու:

«Իրեն Ուկրաինայի նախագահ կոչող և համապատասխան լիազորություններով օժտված մարդու գրասենյակի կողմից բանակցություններ վարելու խնդրանք է ներկայացվել, Ռուսաստանը չմերժեց այդ խնդրանքը: Հետո, ինչպես միշտ, սկսվեց կրկեսը, բառացիորեն և պատկերավոր՝ Կիևի ռեժիմի կողմից՝ սկզբում գալիս են, հետո չեն գալիս, երբեմն մասնակցում են, երբեմն չեն մասնակցում: Պատրա՞ստ էին սրան Մոսկվայում, այո իհարկե,-ասել է Զախարովան։