Քաղաքացիակենտրոն
լրատվություն

G20-ի երկրները կստեղծեն հիմնադրամ ապագա համավարակների հակազդման համար. Ինդոնեզիայի ԱԳՆ

G20-ի երկրները կստեղծեն հիմնադրամ ապագա համավարակների հակազդման համար. Ինդոնեզիայի ԱԳՆ
Աշխարհ
14:11, 15 июнь 2022
Քսանի խմբի երկրները կստեղծեն հատուկ հիմանադրամ, որը կօժանդակի միջազգային նախաձեռնությունը հնարավոր գլոբալ համավարակներին պատրաստ լինելու համար: Հունիսի 15-ին այդ մասին հաղորդում Է The Straits Times թերթը:

«Մենք (G20 – ծանոթ. խմբ.) համաձայնության եկանք ստեղծելու ֆինանսական կառույց, որպեսզի համաշխարհային հանրակցությունն ավելի լավ պատրաստված լինի, եթե որեւիցե համավարակ տեղի ունենա ապագայում»,- մեջբերում Է հրատարակությոնը Ինդոնեզիայի ատաքին գործերի նախարար Ռեատո Մարսուդիի խոսքը:

«Վերլուծելով բազմաթիվ հետազոտություններ՝ մենք հասկանում ենք, որ ներկայիս համավարակը վերջինը չի լինի, ուստի շատ կարեւոր Է, որ միջազգայն հանրակցությունը հնարավորություն ունենա օպերատիվորն հակազդելու, որպեսզի չկրկնվի վերջին երկու տարվա իրադրությոնը»,- նշել Է ԱԳ նախարարության ղեկավարը: Նախարարը նաեւ հիշեցրել Է, որ «առողջապահության համընդհանուր ճարտարապետության ամրապնդումն այս տարի Քսանի խմբում Ինդոնեզիայի կառավարության երեք հիմնական թեմաներից մեկն Է»: G20-ի գագաթնաժողովը կկայանա նոյեմբերին Բալի առողջարանային կղզում անմիջակա ձեւաչափով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: