Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ինձ ուրախացնում են Փաշինյանի և Ալիևի միջև մի շարք հանդիպումները և հայտարարությունները, օրինակ՝ սահմանազատման հանձնաժողովին վերաբերող. ԵԽ գլխավոր քարտուղար

Ինձ ուրախացնում են Փաշինյանի և Ալիևի միջև մի շարք հանդիպումները և հայտարարությունները, օրինակ՝ սահմանազատման հանձնաժողովին վերաբերող. ԵԽ գլխավոր քարտուղար
Աշխարհ
16:36, 17 июнь 2022
«Վերջին 21 տարիների ընթացքում ինչ Հայաստանն անդամակցել է Եվրոպայի խորհրդին, ձեր երկիրը դրսևորել է բարձր նվիրում համագործակցելու մեր կազմակերպության հետ։ Հայաստանը ստորագրել և վավերացրել է 66 կոնվենցիա և անդամակցել է 12 մասնակի համաձայնագրերի։ Հայաստանն իր ակտիվ նպաստն է բերել Եվրոպայի քաղաքական և իրավական համակարգի ձևավորմանը, և ես վստահ եմ, որ ԵԽ-ն էլ իր նպաստն է բերել ձեր երկրի բարեփոխումներին»,- այսօր՝ հունիսի 17-ին, ասաց Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ մամուլի ասուլիսի ժամանակ։ 

ԵԽ գլխավոր քարտուղարը կարծում է, որ առաջիկայում վերջնական տեսքի կբերվի 2023-2026թթ. Հայաստանի հետ նոր գործողությունների ծրագիրը, և համագործակցությունն էլ ավելի կամրանա. «Խրախուսում եմ Հայաստանին շարունակելու լիովին օգտվել ԵԽ-ի օժանդակությունից, օրինակ՝ վերջնական տեսքի բերելով ընտրական բարեփոխումները՝ համապատասխան Վենետիկի հանձնաժողովի առաջարկությունների»,- նշեց նա ու հավելեց. «Ինչ վերաբերում է հակամարտությանը՝ ինձ ուրախացնում են մի շարք հանդիպումները ՀՀ վարչապետ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Ալիևի միջև և դրան առնչվող հայտարարությունները, ինչպես, օրինակ, սահմանազատման հանձնաժողովի աշխատանքին վերաբերող։ Հաշտեցման հասնելու, վստահության միջոցների կառուցման հանդիպումները Հայաստանի ու Ադրբեջանի և քաղհասարակությունների միջև տեղի ունեցան Վենետիկում՝ մայիսի 16-18-ը ԵԽ հովանու ներքո, մասնակիցները համաձայնեցին շարունակել և աշխատել փոխադարձ նախաձեռնություններով»։