Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ուկրաինայում կարտադրեն «Բայրաքթար» մարտական դրոններ

Ուկրաինայում կարտադրեն «Բայրաքթար» մարտական դրոններ
Աշխարհ
16:35, 08 август 2022
Ուկրաինայում կկառուցվի «Բայրաքթար» հարվածային ԱԹՍ-ների արտադրության գործարան։ Այս մասին RBC-Ukraine-ին տված հարցազրույցում հայտնել է Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոդնարը։ Նրա խոսքով, Baykar թուրքական արտադրողն Ուկրաինայում արդեն ստեղծել է ընկերություն, ձեռք է բերել հողատարածք և մշակել գործարանի նախագիծը։

«Գործարանը կկառուցվի: Բառացիորեն մեկ շաբաթ առաջ կառավարությունը հաստատել է գործարանի կառուցման երկկողմ համաձայնագիրը և այն ուղարկել խորհրդարան՝ վավերացման»,- հստակեցրել է դիվանագետը:

Բոդնարը հավելել է, որ Ուկրաինայում «Բայրաքթարի» արտադրությանը կներգրավվեն ուկրաինական ձեռնարկությունները, որոնք արտադրում են այնպիսի համալրող բաղադրիչներ, ինչպիսիք են շարժիչները, անիվները և պահեստամասերը։