Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հրդեհ Դոնեցկի «Գալակտիկա» առևտրի կենտրոնում՝ Ուկրաինայի ԶՈՒ-ի հրետակոծությունից հետո

Հրդեհ Դոնեցկի «Գալակտիկա» առևտրի կենտրոնում՝ Ուկրաինայի ԶՈՒ-ի հրետակոծությունից հետո
Աշխարհ
14:03, 24 август 2022
Դոնեցկի քաղաքապետ Ալեքսեյ Կուլեմզինը Telegram-ի իր ալիքում հայտնել է «Գալակտիկա» առևտրի կենտրոնում բռնկված ուժեղ հրդեհի մասին, որը սկսվել է Ուկրաինայի զինված ուժերի հրետակոծությունից հետո։

««Գալակտիկա» առևտրի կենտրոնն այժմ»,- գրել է Կուլեմզինը։

Դոնեցկի քաղաքապետը գրառմանը կցել է նաև առևտրի կենտրոնի մի քանի լուսանկարներ, որոնցում երևում է, թե ինչպես են շենքի վերևում բարձրանում սև ծխի ամպեր։ Առևտրի կենտրոնի մոտ կանգնած են հրշեջ մեքենաներ։

ԴԺՀ-ի ԱԻՆ-ի տվյալներով՝ հրդեհի մակերեսը կազմել է 5 հազար քառ. մետր: