Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կոնգրեսականները Բայդենին կոչ են անում քայլեր ձեռնարկել՝ ապահովելու արցախցիների անվտանգությունը

Կոնգրեսականները Բայդենին կոչ են անում քայլեր ձեռնարկել՝ ապահովելու արցախցիների անվտանգությունը
Աշխարհ
14:02, 19 декабрь 2022
Միացյալ Նահանգների Կոնգրեսի մոտ երեք տասնյակ անդամներ՝ Ադամ Շիֆի գլխավորությամբ, դիմել են նախագահ Ջո Բայդենին՝ կոչ անելով քայլեր ձեռնարկել ապահովելու Արցախի բնակչության անվտանգությունը: Նրանք զգուշացրել են, որ մարդասիրական աղետը անխուսափելի կլինի, եթե քայլեր չձեռնարկվեն:

«Միացա գործընկերներիս՝ նամակով դիմելով նախագահին և կոչ անելով նրան քայլեր ձեռնարկել Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար, երբ Ադրբեջանը շրջափակել է Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ վտանգելով հազարավոր մարդկանց», - Թվիթերում գրել է Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը։