Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ-ն 3․75 միլիարդ դոլարի օգնություն կհատկացնի Ուկրաինային ու դաշնակից եվրոպական երկրներին

ԱՄՆ-ն 3․75 միլիարդ դոլարի օգնություն կհատկացնի Ուկրաինային ու դաշնակից եվրոպական երկրներին
Աշխարհ
14:56, 07 январь 2023
ԱՄՆ-ն 3․75 միլիարդ դոլարի օգնության փաթեթ կհատկացնի Ուկրաինային և եվրոպական դաշնակից ու  գործընկեր երկրներին։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին նշված է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարության մեջ։

«Այս օգնությունը ներառում է 2,85 միլիարդի հատկացում  Պաշտպանության նախարարության պահուստային ֆոնդից և 225 միլիոն դոլար որպես օտարերկրյա ռազմական ֆինանսավորում ՝ երկարաժամկետ հնարավորություններ կառուցելու և ուկրաինական բանակի արդիականացմանը աջակցելու համար»,- նշել է Բլինքենը։

ԱՄՆ պետքարտուղարը հայտնել է, որ փաթեթը ներառում է 682 միլիոն դոլարի հատկացում եվրոպական այն երկրներին, որոնք ռազմական աջակցություն են տրամադրում Ուկրաինային։