Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ-ը լրացուցիչ1 միլիարդ դոլարի ռազմական օգնություն կտրամադրի Ուկրաինային

ԱՄՆ-ը լրացուցիչ1 միլիարդ դոլարի ռազմական օգնություն կտրամադրի Ուկրաինային
Աշխարհ
10:44, 09 август 2022
Երեկ Պենտագոնը հայտարարեց Ուկրաինային անվտանգության բնագավառում նոր՝ 1 միլիարդ դոլարի օգնության փաթեթի մասին:

Սա Բայդենի վարչակազմի կողմից հաստատված ռազմական միանգամյա օգնության ամենամեծ փաթեթն է Ուկրաինայի պաշտպանության կարիքների համար:

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարության մեջ ասված է, որ «Միացյալ Նահանգներն ավելի քան 50 երկրներից դաշնակիցների և գործընկերների հետ միասին կենսականորեն անհրաժեշտ օգնություն է ցուցաբերում Ուկրաինային՝ աջակցելու նրա ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականության պաշտպանությանը ռուսական ագրեսիայից»:

Սա ԱՄՆ ռազմական օգնության 18-րդ փաթեթն է Ուկրաինային 2021 թվականի օգոստոսից ի վեր։

Պաշտպանական ոլորտում ԱՄՆ օգնության ընդհանուր ծավալը կազմել է 9,8 մլրդ դոլար։

azatutyun.am