Քաղաքացիակենտրոն
լրատվություն

7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Մարոկկոյում. զոհերի թիվը հասել է 630-ի

7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Մարոկկոյում. զոհերի թիվը հասել է 630-ի
Աշխարհ
11:55, 09 сентябрь 2023
Սեպտեմբերի լույս 9-ի գիշերը Մարոկկոյի կենտրոնական հատվածի Բարձր Ատլասի լեռներում տեղի է ունեցել երկրաշարժ, ինչի հետևանքով, վերջին տվյալներով, զոհվել է առնվազն 632 մարդ, ևս 329-ը՝ վիրավորվել: Այս մասին հայտնում է «Ալ Արաբիա»-ն։ Ավելի վաղ Reuters գործակալությունը, հղում անելով ոստիկանությանը, հայտնել էր, որ զոհվել է 296 մարդ։ Շատ մարդիկ զոհվել են անմատչելի լեռնային շրջաններում, գործակալությանը հայտնել է տեղի պաշտոնյան։

7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել Մարաքեշից 80 կիլոմետր հեռավորության վրա գտնվող լեռնային տարածքում, հայտնել է Մարոկկոյի ազգային գեոֆիզիկական ինստիտուտը։ ԱՄՆ Երկրաբանական ծառայությունն իր հերթին երկրաշարժի ուժգնությունը գնահատել է 6,8 մագնիտուդ և հայտնել, որ ցնցումները տեղի են ունեցել հարաբերականորեն ոչ մեծ խորության վրա՝ 18,5 կիլոմետր։ Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ երկրաշարժը զգացվել է Ալ-Հաուզ, Ուարզազատ, Մարաքեշ, Ազիլալ, Չիհաուա և Տարուդանտ գավառներում։

Երկրաշարժի պատճառով փլուզվել են բնակելի շենքեր և այլ շենքեր Մարաքեշում՝ երկրաշարժի էպիկենտրոնին ամենամոտ խոշոր քաղաքում: Բնակիչները հայտնել են, որ հին քաղաքում, որը մտնում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում, տներ են փլուզվել: Տեղական հեռուստատեսությամբ ցույց են տվել, որ մզկիթը վնասվել է, մեքենաները ջարդուփշուր են եղել։ Փրկարար ծառայությունները շարունակում են փլատակների մաքրումը։ 

Երկրաշարժից տուժած շրջաններում խնդիրներ են առաջացել բջջային կապի և էլեկտրաէներգիայի հետ կապված։
Հնդկաստանի իշխանությունները և Եվրամիությունը հայտարարել են Մարոկկոյին օգնություն ցուցաբերելու պատրաստակամության մասին։