Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Միյատովիչը Երևանին և Բաքվին կոչ է արել մարդու իրավունքների հուսալի երաշխիքներ ապահովել

Միյատովիչը Երևանին և Բաքվին կոչ է արել մարդու իրավունքների հուսալի երաշխիքներ ապահովել
Տարածաշրջան
12:08, 23 январь 2024
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել կենտրոնանալ մարդու իրավունքների պաշտպանության վրա։ Միյատովիչի ելույթից մի հատված մեջբերել է ԵԽԽՎ մամուլի ծառայությունը։

«Անցյալ տարվա հոկտեմբերին Հայաստան և Ադրբեջան, այդ թվում՝ Ղարաբաղի տարածաշրջան կատարած այցից հետո հանձնակատարը իշխանություններին կոչ է անում խաղաղ բանակցությունների ընթացքում կենտրոնանալ մարդու իրավունքների պաշտպանության վրա և ապահովել մարդու իրավունքների հուսալի երաշխիքներ բոլոր անձանց համար, ովքեր տուժել են հակամարտությունից»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Միյատովիչի խոսքով՝ այսօր ավելի մեծ է միտումը արհամարհելու մարդու իրավունքների նորմերը, իսկ թշնամական հայտարարությունները սպառնալիքի տակ են դնում մարդու համընդհանուր իրավունքների հիմնարար սկզբունքները։