Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարը ժամանել է Մոսկվա

Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարը ժամանել է Մոսկվա
Տարածաշրջան
11:39, 24 январь 2024
Իրանի գերագույն առաջնորդի ներկայացուցիչը և ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը երեքշաբթի պաշտոնական այցով ժամանել է Մոսկվա: Ալի Աքբար Ահմադիանը Մոսկվա է ժամանել Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հրավերով՝ երկկողմ հարաբերություններն ակտիվացնելու նպատակով:

Բարձրաստիճան պաշտոնյան կհանդիպի ռուս պաշտոնյաների հետ և կքննարկի երկկողմ հարաբերությունների և միջազգային համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցեր: