Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանը նոր զենքերի արտադրություն է նախատեսում

Ադրբեջանը  նոր զենքերի արտադրություն է նախատեսում
Տարածաշրջան
13:20, 06 декабрь 2021
Ադրբեջանի պաշտպանության նախարարության պատվերով՝ պաշտպանական արդյունաբերության նախարարության ենթակայության ասոցիացիաներն ու ձեռնարկությունները նախատեսում են ստեղծել 67 նոր զինատեսակներ, ռազմական տեխնիկա և այլ ռազմական գույք (փորձարարական և կառուցողական  աշխատանքներ)։

Այս մասին APA գործակալությանը հայտնել են պաշտպանական արդյունաբերության նախարարությունից։ Նշվում է, որ փորձարարական և կառուցողական աշխատանքների ավարտից հետո արտադրվում է զենք և համապատասխանաբար հանձնվում զինված ուժերին։

Սյուզի Սիրականյան