Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ստեփանակերտի և Ասկերանի մերձակայքում զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսում

Ստեփանակերտի և Ասկերանի մերձակայքում զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսում
Հայաստան
11:28, 17 май 2021
Արցախի Հանրապետության ՆԳ նախարարության Աի պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր ծառայության սակրավորները զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսում Ստեփանակերտ և Ասկերան քաղաքների մերձակայքում:

Միաժամանակ, «The Halo trust» կազմակերպության հետ հանրապետության ողջ տարածքում շարունակվում են հետախուզական աշխատանքները:

«Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը հայտնաբերված զինամթերքի վնասազերծման գործընթացն այսօր կիրականացնի Ասկերանի շրջանի Խնածախ, Այգեստան համայնքների տարածքներում, Մարտունի և Մարտակերտ քաղաքների հարակից բնակավայրերում: