Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 18 274 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 18 274 նոր դեպք
Տարածաշրջան
13:00, 29 январь 2022
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 18 274 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:
Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 84 762 թեստ, այստեղից 48 320-ը՝ հակագենի արագ թեստով և 34 442-ը՝ «ՊՇՌ»:
Դրականության ցուցանիշը. օրական – 21,56%, վերջին 14 օրը –18,99%, վերջին 7 օրը – 22,67%:

Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1 145 508 դեպք: Ապաքինվել է ևս 8 400 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 995 328:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 41 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 14 911 անձ:
Երկրում ընդհանուր կատարվել է 2 704 957 պատվաստում, օրական՝ 8 310:
Կարանտինի ռեժիմում է 35 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 5 084-ը: