Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 542 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 542 նոր դեպք
Հասարակություն
15:33, 11 декабрь 2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 542 նոր դեպք:

Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:

Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 57 978 թեստ, այստեղից 34 558-ը՝ հակագենի արագ թեստով և 23 420-ը՝ «ՊՇՌ»:

Դրականության ցուցանիշը. օրական – 6,11%, վերջին 14 օրը –7,93%, վերջին 7 օրը – 7,93%:

Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 886 364 դեպք: Ապաքինվել է ևս 2 234 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 827 676:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 64 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 12 695 անձ:

Երկրում ընդհանուր կատարվել է 2 300 323 պատվաստում, օրական՝ 11 184:

Կարանտինի ռեժիմում է 37 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 6 164-ը: