Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ղարաբաղյան շարժման 34-րդ տարեդարձի միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողովն այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր

Ղարաբաղյան շարժման 34-րդ տարեդարձի միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողովն այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր
Տարածաշրջան
14:30, 13 февраль 2022
Այսօր՝ փետրվարի 13-ին, արցախյան ազգային- ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման 34-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողովի անդամները հանձնաժողովի նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորությամբ այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր և ծաղկեպսակ խոնարհել Արցախյան և Հայրենական պատերազմներում զոհված քաջորդիների հիշատակը հավերժացնող հուշակոթողին։ Այդ մասին հայտնում են Արցախի ԱԺ-ից։

Այնուհետև հանձնաժողովի անդամները ծաղիկներ են խոնարհել և հարգանքի տուրք մատուցել քաղաքային հուշահամալիրի հարևանությամբ գտնվող արցախյան 3 պատերազմներում սրբագործված հայորդիների շիրիմներին։

Պաշտոնական արարողակարգին միացել են նաև ԱՀ-ում գտնվող ՀՀ խորհրդարանի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը, Արցախի ԿԳՄՍ նորանշանակ նախարար Անահիտ Հակոբյանը։

Արարողակարգն ուղեկցվել է Պաշտպանության բանակի հրամկազմի ներկայացուցիչների մասնակցությամբ։