Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մարիուպոլի ծննդատունը վաղուց ուկրաինական «Ազով» գումարտակի բազան էր, նրանք այնտեղից վռնդել էին բոլոր ծննդկաններին և բուժանձնակազմին. Լավրով

Մարիուպոլի ծննդատունը վաղուց ուկրաինական «Ազով» գումարտակի բազան էր, նրանք այնտեղից վռնդել էին բոլոր ծննդկաններին և բուժանձնակազմին. Լավրով
Տարածաշրջան
16:27, 10 март 2022
«Մոտ 3 օր առաջ՝ մարտի 6-ին կամ 7-ին կայացած մեր Անվտանգության խորհրդի նիստում մենք փաստեր ենք հրապարակել, որ Մարիուպոլի ծննդատունը վաղուց ուկրաինական «Ազով» գումարտակի կողմից վերցված է եղել, և այնտեղից վռնդել էին բոլոր ծննդկաններին և բուժանձնակազմին։ Այդ ծննդատունը դարձել էր նրանց բազան։

Դուք հիմա հետևություն արեք, թե ինչպես է մանիպուլացվում հանրությանը հասանելի տեղեկատվությունը»,- այսօր Անթալիայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ արձագանքելով այն դիտարկմանը, որ մամուլում հրապարակումներ կան այն մասին, որ ռուսական բանակը հրթիռակոծել է Մարիուպոլի ծննդատունը։