Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պրահայի բանակցություններում ԼՂ հարցում ես կողմնորոշվել եմ ձեր, այդ թվում՝ հրապարակային հայտարարությունների վրա. Փաշինյանը՝ Պուտինին

Պրահայի բանակցություններում ԼՂ հարցում ես կողմնորոշվել եմ ձեր, այդ թվում՝ հրապարակային հայտարարությունների վրա. Փաշինյանը՝ Պուտինին
Տարածաշրջան
16:36, 31 октябрь 2022
«Նախևառաջ թույլ տվեք երախտագիտություն հայտնել ձեզ հրավերի և այսօրվա եռակողմ հանդիպման կազմակերպման համար: Իհարկե, մեր երկկողմ հարաբերությունների օրակարգը ընդգրկուն է, բայց  Ձեր թույլտվությամբ իմ բացման խոսքում ես ցանկանում եմ կենտրոնանալ տարածաշրջանային անվտանգության հարցի վրա: Անցյալ շաբաթ «Վալդայ» ակումբի դիսկուսիոն հարթակում դուք շոշափեցիք Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր խաղաղության պայմանագրի հարցը՝ ընդգծելով այդ գործընթացի որոշ կարևոր պարամետրեր՝ կապված Լեռնային Ղարաբաղի հետ, ընդգծելով, որ Դուք կաջակցեք այն սկզբունքներին, որոնք կարտահայտի հայկական կողմը»,- այսօր Սոչիում ՌԴ նախագահ Պուտինի հետ հանդիպմանը ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաինյանը:

 «Ձեր մասնակցությամբ ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի վերջին փակ նիստում  ես խոսեցի այդ մասին, ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ Լեռնային Ղարաբաղի հարցում մեզ համար ընդունելի են այն մոտեցումները, որոնք առաջարկվել են ռուսական նախագծի կողմից միջպետական  հարաբերությունների բազային սկզբունքների և պարամետրերի հիման վրա, որոնք հաստատվել են  Հայաստանի և Ադրբեջանի միջև: Հույս ունեմ, որ Դուք կաջակցեք այդ առաջարկը՝ վկայակոչելով այդ փաստաթուղթը այսօրվա հնարավոր հայտարարության տեքստում մեր եռակողմ հանդիպման արդյունքներով: Հայաստանը առաջարկել է դա, բայց մինչ այժմ մենք չունենք հաստատումն այն բանի, որ ռուսական կողմն աջակցում է այդ առաջարկին: Ցանկանում եմ ընդգծել, որ սա ոչ մի կերպ չի հակասում այն համաձայնություններին, որոնք ձեռք են բերվել Պրահայում այս տարվա հոկտեմբերի 6-ին: Ի դեպ, Պրահայի բանակցություններում ԼՂ հարցում ես կողմնորոշվել եմ ձեր, այդ թվում՝ հրապարակային հայտարարությունների վրա»,- նշեց Նիկոլ Փաշինյանը: