Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԼՂ հիմնախնդրի կարգավորումը պետք է տեղի ունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում. Նիկոլ Փաշինյան

ԼՂ հիմնախնդրի կարգավորումը պետք է տեղի ունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում. Նիկոլ Փաշինյան
Քաղաքականություն
19:44, 26 ноябрь 2021
Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում տեղի է ունենում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: ԻՐ ելույթում վարչապետ Փաշինյանն անդրադարձել է նաև ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը:

Դուք Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը հիշատակեցիք նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրը, և հենց նոր Ադրբեջանի նախագահը հիշատակեց Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների մասին, իհարկե, մենք դրանում նույնպես հետաքրքրված ենք: Մենք գտնում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը պետք է տեղի ունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում, բայց կարծում եմ, որ շատ հարցեր կարող ենք և պետք է քննարկել և լուծել եռակողմ ֆորմատով, երկկողմ ֆորմատով:

Ես պետք է ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնյաների միջև արդեն ուրվագծվում են նաև ուղիղ կապեր և կարծում եմ, որ դա նույնպես պետք է ընդգծել ոչ այնքան լավ և պոզիտիվ նյուանսների ֆոնին: Այդ պոզիտիվ նյուանսները նույնպես պետք է ընդգծել: Եվ ամենակարևորը, ցանկանում եմ կրկնել, կարծում եմ, որ այսօրվա հանդիպման գլխավոր նպատակն է ոչ միայն բարձրաձայնել ինչ-որ խնդիրների առկայության և բացակայության մասին, այլ գլխավորն այն է, որ այսօր մենք կարողանանք գալ կոնկրետ կամ որքանով հնարավոր է կոնկրետ որոշումների տարածաշրջանում` Հարավային Կովկասում կայունության համար, քանի որ մեր պատասխանատվությունն է` խաղաղությունը, կայունությունը և մարդկանց անվտանգությունը: