Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ադրբեջանում գազի դեֆիցիտ կա». ՌԴ փոխվարչապետը՝ Ադրբեջան գազի մատակարարումներն ավելացնելու մասին

«Ադրբեջանում գազի դեֆիցիտ կա». ՌԴ փոխվարչապետը՝ Ադրբեջան գազի մատակարարումներն ավելացնելու մասին
Տարածաշրջան
10:59, 26 декабрь 2022
Ռուսաստանը Ադրբեջանի հետ պայմանավորվել է ավելացնել գազի մատակարարումները իր ներքին սպառման համար, հետագայում կարող են քննարկվել նաև սվոփային մատակարարումները, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։

«Ադրբեջանի հետ պայմանավորվածություն կա մատակարարումներն ավելացնելու մասին, քանի որ նրանց մոտ դեռևս գազի դեֆիցիտ կա: Հետագայում, երբ նրանք ավելացնեն գազի արդյունահանումը, մենք կկարողանանք քննարկել նաև սվոփները»,- ասել է նա։ 

Նովակը նաև նշել է, որ Ռուսաստանը քննարկում է գազի մատակարարումներն ավելացնելու հարցը Ղազախստանի և Ուզբեկստանի ներքին շուկաների համար՝ նրանց կողմից այս տեսակի վառելիքի սպառման աճի ֆոնին։

Բացի դրանից, նրա խոսքով, Ռուսաստանը երկարաժամկետ հեռանկարում կարող է իր բնական գազն ուղարկել Աֆղանստանի և Պակիստանի շուկաներ։