Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պարզվել է՝ հերթական «էկոակտիվիստը» Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող է. ամերիկացի լրագրող

Պարզվել է՝ հերթական «էկոակտիվիստը» Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող է. ամերիկացի լրագրող
Տարածաշրջան
13:21, 09 январь 2023
Պարզվել է, որ Արցախում 120 հազար հայերի շրջափակմանը մասնակցող ևս մեկ «էկոակտիվիստ» Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող է։ Այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում հայտնել է ամերիկացի լրագրողուհի Լինդսի Սնելը, որը նախկինում արդեն բացահայտել էր Լաչինի միջանցքում հումանիտար ահաբեկչության մի քանի մասնակիցների։

«Ըստ էության, դրանք ադրբեջանցի զինվորներ են, որոնք ներկայանում են որպես քաղաքացիական ցուցարարներ և «ցուցադրության» վայրում բազմաթիվ համազգեստավոր զինվորների հասցեին վանկարկում են «լավագույն զինվորը ադրբեջանցի զինվորն է», որը շրջափակել է Լաչինի միջանցքը 29 օր շարունակ, ինչի հետևանքով Լեռնային Ղարաբաղում 120.000 մարդ հայտնվել է շրջափակման մեջ»,- նշել է Սնելը՝ մեկնաբանելով շրջափակման վայրում ահաբեկիչների կողմից նկարահանված տեսանյութը։