Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լեռնային Ղարաբաղի ֆիզիկական շրջափակումը կարող է վերածվել դանդաղ մահվան դատավճռի․ Մխիթարյան

Լեռնային Ղարաբաղի ֆիզիկական շրջափակումը կարող է վերածվել դանդաղ մահվան դատավճռի․ Մխիթարյան
Հասարակություն
16:22, 15 декабрь 2022
Միլանի «Ինտեր» ակումբի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակմանը։ Հայտնի ֆուտբոլիստը հիշեցրել է, որ Լեռնային Ղարաբաղում 120 հազար բնակիչներ, նրանց թվում 30 հազար երեխաներ, հայտնվել են շրջափակման մեջ։ Նա նշել է, որ երկուշաբթի Ադրբեջանը փակել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին եւ արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը, որով ԼՂ բնակչությունը ստանում է բեռներ՝ սննդամթերքից մինչեւ դեղամիջոց։

«Ադրբեջանն անջատել է նաեւ Լեռնային Ղարաբաղի գազամատակարարումը։ Ձմռանը գիշերային ժամերին օդի ջերմաստիճանը իջնում է 0-ից ցածր, մարդիկ ցրտահարումից կարող են մահանալ։ Սա իրավամբ հումանիտար աղետի է վերածվում։ Լեռնային Ղարաբաղի ֆիզիկական շրջափակումը կարող է վերածվել դանդաղ մահվան դատավճռի»,- իր թվիթերյան գրառման մեջ նշել է Մխիթարյանը։

Հենրիխ Մխիթարյանը մարտի 3-ին հայտարարել էր Հայաստանի ազգային հավաքականում իր կարիերան ավարտելու մասին։