The Economist.«Թուրքիայի մոտեցող դիկտատուրան». կիսալուսինը՝ Էրդողանի դեմքով
Անգլիական «The Economist» հանդեսի այս շաբաթվա համարի շապիկին Թուրքիայի դրոշի ֆոնին պատկերված է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ուրվագիծը՝ «Թուրքիայի մոտեցող դիկտատուրան» գլխագրով: Նույն վերնագրով հոդվածում անդրադարձ է կատարվել մի քանի ամիս անց Թուրքիայում տեղի ունենալիք նախագահական ու խորհրդարանականա ընտրություններին:
«Դրսից նայողները պետք է ուշադրություն դարձնեն Թուրքիայի նախագահական և խորհրդարանական ընտրություններին, որոնք Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքերով կանցկացվեն մայիսի 14-ին։ Որովհետև գնալով անհավասարակշիռ դարձող նախագահի օրոք երկիրը աղետի եզրին է հասել: Ընտրություններին ընդառաջ Էրդողանի գործողությունները առանց այդ էլ թերի ժողովվրադավարություն ունեցող երկիրը կարող են տանել դեպի բռնապետություն»,- ասված է հոդվածում:
«Սակայն պարոն Էրդողանը որքան երկար մնաց իշխանության ղեկին իշխանության ղեկին,այնքան ավելի ավտոկրատ էր դառնում: 11 տարի վարչապետ լինելուց հետո նա ընտրվեց նախագահ և նախկինում թույլ այս պաշտոնը սկսեց վերածել բռնաճնշումների պաշտոնի։ 2016-ի հեղաշրջման փորձից հետո տասնյակ հազարավոր մարդիկ պաշտոնանկ արվեցին կամ ձերբակալվեցին»:
Հոդվածի հեղինակը նշում է, որ Էրդողանն ներկայում հաստատուն կերպով «իրենով է արել» բոլոր ինստիտուտները, քայքայել հավասարակշռման և վերահսկման մեխանիզմները, լրատվամիջոցների մեծ մասը վերածել է պետական քարոզչության գործիքի ու փաստացի գրաքննում է ինտերնետը:
«Մոտենում է իր իշխանության երրորդ տասնամյակը, և նա նստած է մեծ պալատում և հրաման է տալիս պալատականներին, ովքեր չեն համարձակվում ասել նրան, երբ նա սխալ է գործում: Նրա տարօրինակ համոզմունքները արագորեն դառնում են հանրային քաղաքականություն»,- եզրափակել է հոդվածագիրը:
Աղբյուր` Demokrathaber