Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրքիայի նախորդ ու ներկա խորհրդարանական ընտրությունների համեմատական պատկերը

Թուրքիայի նախորդ ու ներկա խորհրդարանական ընտրությունների համեմատական պատկերը
Տարածաշրջան
14:05, 15 май 2023
Թուրքիայում ավարտվել է քվեարկությունը նախագահական և խորհրդարանական ընտրություններում։ Թուրքական լրատվամիջոցները 2-րդ փուլի անցկացման հավանականություն են տեսնում։

Եթե նախագահական ընտրությունների համար անհրաժեշտ է  ստանալ 50+1% ձայն, որպեսզի չլինի 2-րդ փուլ, ապա խորհրդարանի (մեջլիս) համար նման պայման չկա։ Ըստ ոչ պաշտոնական արդյունքների՝ խորհրդարանում արդեն ձևավորվել է մանդատների բաշխման պատկերը։ 2018-ին 27-րդ գումարման խորհրդարանի համեմատ այս ընտրություններում կուսակցությունների և դաշինքների մանդատների պատկերն այլ է։

Համաձայն 28-րդ գումարման Ազգային մեծ ժողովի (մեջլիսի) ընտրությունների դեռևս նախնական արդյունքների՝

իշխող «ԱԶԿ» (AKP) - 34․42%,

ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցություն» (ԺՀԿ - CHP) - 25․39%,

«Ազգայնական շարժում» (ԱՇԿ-MHP) կուսակցություն - 10․06%,

«Լավ» (İYİ) կուսակցություն - 9․82%,

«Կանաչների ձախ կուսակցություն» (Yeşil Sol Partisi) - 8․78%,

«Նոր բարօրություն կուսակցությունը» (Yeniden Refah Partisi) - 2․85%,

«Թուրքիայի աշխատավորական կուսակցություն» - (Türkiye İşçi Partisi)  1․71%։

Խորհրդարան մուտք գործելու 7 տոկոսանոց շեմը չեն հաղթահարել Հաղթանակ» (Zafer Partisi) կուսակցությունը (2․25%) և «Հայրենիք» (Memleket Partisi) կուսակցությունը (0․9%)։

2018 արտահերթ նախագահական և խորհրդարանական  ընտրություններ համեմատ արդյունքները հետևյալն են՝

«ԱԶԿ»՝ 2018-ին 42․56% (295 մանդատ) , 2023-ին ՝  35․4% (266 մանդատ)։

«ԺՀԿ»՝ 2018-ին 22.65%  (146 մանդատ), 2023-ին 25․37% (168 մանդատ)։

«ԱՇԿ» 2018՝ 11․1% (49 մանդատ), 2023՝ 10․06% (51 մանդատ)։

«Լավ» կուսակցությունը 2018-ին՝ 9․96% (43 մանդատ), 2023՝ 9․84%  (44 մանդատ)։

«Նոր բարօրություն» կուսակցությունը առաջին անգամ է մասնակցում 2023-ի ընտրություններին և մաս է կազմում իշխող ուժի «Ժողովրդական» դաշինքին և կարող է ստանալ պատգամավորի 5 մանդատ։

Աղբյուր`ermenihaber.am