Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դա կքննարկվի ադրբեջանական կողմի հետ, քանի որ այժմ խոսքը առաքելության մասին է, որը գտնվում է Ադրբեջանի տարածքում․ Պեսկովը՝ ռուս խաղաղապահների ճակատագրի մասին

Դա կքննարկվի ադրբեջանական կողմի հետ, քանի որ այժմ խոսքը առաքելության մասին է, որը գտնվում է Ադրբեջանի տարածքում․ Պեսկովը՝ ռուս խաղաղապահների ճակատագրի մասին
Ռուսաստան
15:11, 29 сентябрь 2023
Ռուս խաղաղապահների աշխատանքը Ադրբեջանի տարածքում կդառնա Բաքվի հետ քննարկման առարկա։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ 

«Առայժմ դժվար թե որևէ մեկը պատասխանի այդ հարցին, քանի որ այժմ խոսքը առաքելության մասին է, որը գտնվում է Ադրբեջանի տարածքում։ Դա կլինի ադրբեջանական կողմի հետ մեր քննարկման առարկան»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության հետագա ճակատագրին առնչվող հարցին։ 

Մեկնաբանելով Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքման հարցը՝ Պեսկովն ասել է, որ այդ հարցը մնում է արդիական։ «Դա միանշանակ արդիական է։ Բացի դրանից, ծրագրեր կան, իհարկե, տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունն ու լոգիստիկան զարգացնելու շուրջ։ Սա չափազանց կարևոր է և Ադրբեջանի, և Հայաստանի, և Ռուսաստանի համար։ Հուսով ենք, որ այդ աշխատանքը կշարունակվի»,- ասել է Պեսկովը։