Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ռուս խաղաղապահները փաստացի այժմ գտնվում են Ադրբեջանի տարածքում». Պեսկովը՝ ԼՂ-ում նրանց ներկայության հեռանկարի և Բաքվի հետ շփումների մասին

«Ռուս խաղաղապահները փաստացի այժմ գտնվում են Ադրբեջանի տարածքում». Պեսկովը՝ ԼՂ-ում նրանց ներկայության հեռանկարի և Բաքվի հետ շփումների մասին
Ռուսաստան
14:58, 25 сентябрь 2023
Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահների ներկայության հեռանկարի մասին առայժմ հազիվ թե որևէ մեկը կարողանա ասել, Ռուսաստանը շարունակում է շփումները Բաքվի հետ։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Առայժմ հազիվ թե որևէ մեկն այս պահին կարողանա ասել, քանի որ նրանք այժմ փաստացի գտնվում են Ադրբեջանի տարածքում: Մենք շարունակում ենք մեր շփումները Բաքվի հետ», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով համապատասխան հարցին։

Նա նշել է, որ ռուս խաղաղապահները ցուցաբերում են աջակցություն, ինչպես նաև ներկա են բանակցություններին, որ սկսվել են Ղարաբաղի հայերի և Ադրբեջանի իշխանությունների ներկայացուցիչների միջև։