Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պեսկովը՝ Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման ժամկետների մասին

Պեսկովը՝ Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման ժամկետների մասին
Քաղաքականություն
14:47, 26 май 2023
Ժամանակի հետևից ոչ ոք չի ընկնում, սակայն տեսանելի հեռանկարում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը հնարավոր է, ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչները կհավաքվեն «հաջորդ շաբաթվա վերջին Մոսկվայում»՝ քննարկելու կողմերի միջև առկա հարցերը։ 

«Ինչ-որ խնդիր չի դրվում ամեն ինչ մինչև վերջ ավարտին հասցնելու, քանի որ գլխավորը, այնուամենայնիվ, վերջնական արդյունքն է, այստեղ ոչ ոք ժամանակի հետևից չի ընկնում»,- ասել է Պեսկովը։

Պեսկովի կարծիքով՝ «հենց այդ նկատառումներով հազիվ թե հիմա որևէ մեկը կարողանա կանխատեսել խաղաղության պայմանագրի ստորագրման ճշգրիտ ամսաթիվը»: «Չնայած, ինչպես ասվել է երեկ հանդիպմանը, այժմ շատ հարցերում փոխվել են հանգամանքները, և փաստացի հայեցակարգային այս փոփոխված հանգամանքները թույլ են տալիս տեսանելի հեռանկարում հասնել խաղաղության պայմանագրի ստորագրման»։