Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուս խաղաղապահները Ղարաբաղում գործում են պայմանավորվածությունների ոգուն և տառին համապատասխան. Կրեմլը՝ ի պատասխան Նիկոլ Փաշինյանի հայտարարության

Ռուս խաղաղապահները Ղարաբաղում գործում են պայմանավորվածությունների ոգուն և տառին համապատասխան. Կրեմլը՝ ի պատասխան Նիկոլ Փաշինյանի հայտարարության
Պաշտոնական
14:38, 22 декабрь 2022
Ռուս խաղաղապահները Ղարաբաղում անում են ամեն հնարավորը կարգուկանոն և հանգստություն ապահովելու համար, գործում են պայմանավորվածությունների ոգուն և տառին համապատասխան, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ ռուս խաղաղապահներն իբր չեն կատարում իրենց պարտավորությունները՝ կապված Լաչինի միջանցքի վերահսկողության հետ, այս հայտարարությունն արվել է՝ չնայած միջանցքի ապաշրջափակման գործում ռուսական կողմի ջանքերին։

«Ռուս խաղաղապահներն անում են ամեն հնարավորը, որպեսզի ապահովեն կարգուկանոն և հանգստություն այն տարածքներում, որտեղ նրանք աշխատում են: Եվ նրանք գործում են բացառապես համապատասխան այն փաստաթղթերի ոգուն և տառին, որոնք ստորագրվել են երկրների միջև: Մենք, իհարկե, մեր հայ գործընկերների և դաշնակիցների հետ կշարունակենք քննարկել այս թեման»,- լրագրողներին ասել է Պեսկովը։