Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պուտինն ու Փաշինյանը հեռախոսով երկու անգամ քննարկել են Ղարաբաղում իրավիճակը. Պեսկով

Պուտինն ու Փաշինյանը հեռախոսով երկու անգամ քննարկել են Ղարաբաղում իրավիճակը. Պեսկով
Քաղաքականություն
14:20, 26 март 2022
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի և ուրբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, զրուցակիցները քննարկել են  Ղարաբաղի շփման գծում իրավիճակը, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը. գրում է ՏԱՍՍ-ը։

«Քննարկվել է իրավիճակը Ղարաբաղի շփման գծում»,- լրագրողներին ասել է Պեսկովը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, Փաշինյանը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումից հետո ստեղծված իրավիճակը, որը վարչապետ Փաշինյանը գնահատել է լարված։ 

ՌԴ լրատվական գործայալությունը հիշեցնում է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը սրվել էր 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, երբ սկսվեցին ակտիվ ռազմական գործողությունները։ Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի,  Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից ստորագրվեց եռակողմ հայտարարություն, որով հնարավոր դարձրեց հասնել հակամարտության գոտում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման։ Այն նախատեսում էր, որ ադրբեջանական և հայկական կողմերը կանգ առնեն իրենց դիրքերում, մի շարք շրջաններ անցան Բաքվի վերահսկողության տակ, իսկ շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեցին ռուս խաղաղապահներ։ Հայտարարության 8-րդ կետի համաձայն՝ նախատեսվում էր գերիների փոխանակում «բոլորը՝ բոլորի համար» սկզբունքով։

Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի