Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Փաշինյանը Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել է ռուս խաղաղապահների կողմից Ադրբեջանի ԶՈՒ-ին ելման դիրքեր վերադարձնելու պահանջի անհրաժեշտությունը

Փաշինյանը Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել է ռուս խաղաղապահների կողմից Ադրբեջանի ԶՈՒ-ին ելման դիրքեր վերադարձնելու պահանջի անհրաժեշտությունը
Քաղաքականություն
23:33, 25 март 2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ 

Քննարկվել է Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումից հետո ստեղծված իրավիճակը, որը վարչապետ Փաշինյանը գնահատել է լարված։ 

Վերջինս հարցադրում է արել տվյալ իրավիճակում ռուս խաղաղապահների գործողությունների հետաքննության անհրաժեշտության մասին եւ ընդգծել ռուս խաղաղապահների կողմից Ադրբեջանի զինված ուժերը ելման դիրքեր վերադարձնելու պահանջի անհրաժեշտությունը։

Երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են ջանքեր գործադրել ԼՂ-ում ստեղծված ճգնաժամային իրավիճակը կարգավորելու ուղղությամբ։