Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ այցի ընթացքում փաստաթղթերի փաթեթ կստորագրվի. Պեսկով

Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ այցի ընթացքում փաստաթղթերի փաթեթ կստորագրվի. Պեսկով
Քաղաքականություն
14:31, 19 апрель 2022
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ կատարած այցի ընթացքում նախատեսվում է ստորագրել երկկողմ փաստաթղթերի փաթեթ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ Պեսկովը հիշեցրել է, որ Նիկոլ Փաշինյանը հանդիպելու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

«Նիկոլ Փաշինյանի համար պլանավորված են շատ ինտենսիվ շփումներ Ռուսաստանի կառավարության անդամների հետ։ Այնտեղ փաստաթղթերի մի ամբողջ փաթեթ կստորագրվի»,-նշել է Պեսկովը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն: