Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսական ինքնաթիռները հերթով շարքից դուրս են գալիս. ինչն է պատճառը

Ռուսական ինքնաթիռները հերթով շարքից դուրս են գալիս. ինչն է պատճառը
Ռուսաստան
16:39, 19 январь 2024
Տեխնիկական խնդիրները շարունակում են հետապնդել ռուսական ավիաընկերություններին, որոնք պատժամիջոցների պատճառով չեն կարողանում պահեստամասեր ձեռք բերել։

Հունվարի 19-ին «Պոբեդա» պետական ավիափոխադրողի Boeing 737 ինքնաթիռը, որը թռչում էր Մոսկվա-Կեմերովո երթուղով, հարկադիր վայրէջք է կատարել Նովոսիբիրսկում, հայտնում է տրանսպորտի դատախազությունը։

Վայրէջքը տեղի է ունեցել Տոլմաչևո օդանավակայանում անսարքության պատճառով։ Ինքնաթիռը, որում եղել է 179 ուղևոր, վայրէջք է կատարել։

Սա տարեսկզբից ի վեր ավիաընկերության ութերորդ միջադեպն է ինքնաթիռների հետ կապված և վերջին յոթ օրվա ընթացքում՝ յոթերորդը չվերթի ընթացքում։