Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ուկրաինա արևմտյան զինվորականների ուղարկումը կհանգեցնի ՌԴ-ի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական բախման․ Պեսկով

Ուկրաինա արևմտյան զինվորականների ուղարկումը կհանգեցնի ՌԴ-ի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական բախման․ Պեսկով
Ռուսաստան
17:09, 27 февраль 2024
Արևմտյան զորքեր Ուկրաինա ուղարկելը կհանգեցնի Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև ուղղակի ռազմական բախման: Այդ մասին հայտարարել է Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խոսքերը։

Մակրոնը փետրվարի 26-ին Ուկրաինայի աջակցությանը նվիրված Փարիզի խորհրդաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ արևմտյան երկրների ղեկավարները քննարկում են Ուկրաինա զորքեր ուղարկելու հնարավորությունը, սակայն փոխհամաձայնության չեն հասել։

«Այս դեպքում արդեն հարկավոր է խոսել ոչ թե հավանականության, այլ անխուսափելիության մասին: Ահա այդպես էլ կգնահատենք: Եվ այս երկրները պետք է նույն կերպ գնահատեն և իրենց հաշիվ տան ու հարց տան, թե դա համապատասխանում է արդյոք իրենց շահերին, իսկ գլխավորը` իրենց երկրների քաղաքացիների շահերին», - ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի»-ն։