Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ուկրաինային սպառազինության մատակարարումը ՆԱՏՕ-ին մոտեցնում է ՌԴ-ի հետ ուղիղ ռազմական բախման «վտանգավոր գծին». Զախարովա

Ուկրաինային սպառազինության մատակարարումը ՆԱՏՕ-ին մոտեցնում է ՌԴ-ի հետ ուղիղ ռազմական բախման «վտանգավոր գծին». Զախարովա
Աշխարհ
16:30, 20 октябрь 2022
Ուկրաինային ՆԱՏՕ-ական սպառազինության մատակարարումը և Կիևին ռազմական օգնությունը դաշինքին մոտեցնում են Ռուսաստանի հետ ուղիղ ռազմական բախման վտանգավոր գծին։ Այս մասին այսօր կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«ՆԱՏՕ-ի երկրները կարծես մրցակցում են միմյանց հետ, շարունակում են Կիևի ռեժիմին մատակարարել զենք և զինամթերք, հետախուզություն, ուսուցանել Կիևի ռեժիմի զինվորներին, կողմնորոշումներ տալ ռազմական գործողություններ վարելու հարցում՝ դրանով իսկ մոտենալով Ռուսաստանի հետ ուղիղ ռազմական բախման վտանգավոր գծին»,- ասել է Զախարովան։
 
Զախարովան ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Ուկրաինային տրամադրվող ընդհանուր արևմտյան ռազմական օգնությունը, վերջին տվյալներով, արդեն կազմել է 42,3 միլիարդ դոլար, որից 28,3 միլիարդ դոլարը բաժին է ընկնում ԱՄՆ-ին։